ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հայաստանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններից

Հայաստանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններից
04.09.2017 | 06:13

Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվել է մասնակցել։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ որոշումը հրաժարվել է մեկնաբանել։


ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ռումինիան, ՈՒկրաինան, զորավարժություններին մասնակցելու համար Վրաստանում է ԱՄՆ 500 զինծառայող։ 2011-ից «Agile Spirit 2017» զորավարժությունն ամեն տարի անցկացվում է, այս տարի կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով: Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցխայում, բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը:

Դիտվել է՝ 2255

Մեկնաբանություններ